Լրահոս

23.06.2016 15:37


Այգեձոր թաղամասի տներից մեկում կմախքացած դի է հայտնաբերվել

Այգեձոր թաղամասի տներից մեկում կմախքացած դի է հայտնաբերվել

Այսօր մի քանի քաղաքացիներ դիմել են ոտիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ տևական ժամանակ է` իրենց ազգականից տեղեկություններ չունեն, իսկ նրա տան դարպասները փակ են:

Այս մասին հայտնում է «shamshyan.com» կայքը։

Ոստիկանները փրկարարների հետ այցելել են Արաբկիր վարչական շրջանի Այգեձոր 1-ին նրբանցքի 14 տուն, որտեղ փրկարարները նախ հատուկ տեխնիկայով բացել են երկաթյա դարպասը, իսկ հետո բնակարանի դուռը: Այն բացելու համար նույնպես օգտագործվել է հատուկ տեխնիկա, քանի որ տան դուռը ներսից փակած է եղել փականով և շղթայով:

Տան ներսում՝ ննջարանում, բազմոց-մահճակալի մոտ հայտնաբերել են Իվետա Սարգսյանի կմախքը: Աղբյուրի տեղեկություններով՝ տանը եղել են նաև սատկած առնետներ և մկներ:

Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության` մահը վրա է հասել մոտ 1 տարի կամ ավելի ժամանակահատվածում. դիակը տեղափոխելիս գլուխը անջատվել է մարմնից:

Մանրամասն՝ «shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը