Լրահոս

23.06.2016 19:00


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հունիսի 22-ին՝ ժամը 12-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խմբերը Գր. Լուսավորչի փողոցի թիվ 9 հասցեի մոտից բուժօգնության են տեղափոխել 50-ամյա Արմեն Մ.-ին և 60-ամյա Մխիթար Գ.-ին, ովքեր վնասվածքները ստացել են բարձրահարկ շինության կռունկից վայր ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում, 1952 թ. ծնված Մաքսիմ Մ.-ն իր վարած «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով նշված հասցեի մոտ բախվել է աշխատանքներ իրականացնող ամբարձիչին, ինչի հետևանքով ամբարձիչի վրա աշխատանքներ իրականացնող Արմեն Մ.-ն ու Մխիթար Գ.-ն վայր են ընկել և տեղափոխվել հիվանդանոց:
Ժամը 16.00-ին «ԳԱԶել»-ի վարորդը ներկայացել է ոստիկանություն և տվել բացատրություն:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 22-ին՝ ժամը 22.30-ին, 1994 թ. ծնված Իշխան Ա.-ն իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող բենզալցակայանի դիմաց բախվել է մինչև այդ նույն վայրում տեղի ունեցած ավտովթարին մասնակիցներ 1989 թ. ծնված Մխիթար Օ.-ի «Օպել»-ին, որն էլ առաջ ընթանալով` բախվել է 1992 թ. ծնված Անդրանիկ Չ.-ի «Մերսեդես Բենց»-ին, որն էլ ընթանալով առաջ` վրաերթի է ենթարկել դեպքի վայր ժամանած «Նաիրի Ինշուրանս» ընկերության 2 աշխատակիցներին:
Պտահարի հետևանքով «Օպել»-ների վարորդները, «Նաիրի Ինշուրանս» ընկերության 2 աշխատակիցները և Իշխան Ա.-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 22-ին՝ ժամը 10.50-ին, Երևանի Հասրաթյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 22-ին՝ ժամը 12.20-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մ. Խորենացու և Բելինսկու փողոցների խաչմերուկի մոտ վրաերթի է ենթարկել 76-ամյա մի կնոջ և հեռացել:
Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Հունիսի 20-ին՝ ժամը 20.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ բազուկոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց է դիմել 33-ամյա տղամարդ և հայտարարել, որ վնասվածքը ստացել է փողոցում վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում հունիսի 22-ին պարզվել է, որ տղամարդը վնասվածքը ստացել է հունիսի 20-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցում գտնվող ուսումնարանի տարածքում «Ուրալ» մոտոցիկլետով ուսումնարանի պարիսպին բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 22-ին՝ ժամը 07.00-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 13-րդ կ/մ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց 711D» և «Զիլ 431440» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 22-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Տիեզերագնացների հրապարակում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 22-ին՝ ժամը 16.00-ին, «Մերսեդես-Բենց E-190» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 227-րդ կ/մ-ին ընկել է ձորը, ինչի հետևանքով 2 ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը