Լրահոս

23.06.2016 18:00


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 22-ից 23-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 22-ից 23-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 22-ից 23-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 13-ը:

Բացահայտվել է գողության 12, խարդախության 4, հարկերից խուսափելու 2 և մաքսանենգության 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 2, սպանության և գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 4-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը