Լրահոս

20.10.2010 12:51


Չարախինդ խաղ և բամբասանք

«ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ» հայտնում է, որ վերջերս հայաշատ սոցիալական կայքերից մեկում (www.Facebook.com) ստեղծված   «STOP» խմբի կողմից տարածված տեղեկատվությունը, որը վերաբերվում է ռուսաստանահայ երգիչ-երգչուհիներին և մասնավորապես վիրավորական վերաբերմունքով քննադատում է երգչուհի Անաիսային, դիտարկում է որպես չարախինդ խաղ և բամբասանք:

«ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ», հայտնելով իր դիրքորոշումը, նշում է, որ Հայաստանում ստեղծագործական գործունեություն ծավալող յուրաքանչյուր հայ անկախ իր ծննդավայրից արժանի  է բարյացակամ վերաբերմունքի և հայրենիքում պետք է գտնի հոգեբանական աջակցություն, ոչ թե հանդիսանա սփյուռքահայերի դեմ ուղղված հակակրանքի դրսևորմամբ իրականացվող ակցիաների թիրախ: Քննադատելով վերը նշված գործունեությունը' միաժամանակ շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն հայրենասեր  և գիտակից անհատներին, որոնք իրենց աջակցությունն են ցուցաբերում հայ երգիչ- երգչուհիրներին բոլոր դժվարությունները հաղթահարելու համար: 

Հայտնում ենք նաև, որ երգչուհի Անաիսան ներկայումս աշխատում է հայալեզու ձայնասկավառակի ձայնագրման և նոր երգերի գործիքավորման ուղղությամբ:  Հոկտեմբերի 25-ից նա հանդիսատեսի դատին կներկայացնի իր երկրորդ'«Երազ» երգը, որի երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է, իսկ խոսքերի հեղինակը' Քրիստ Մանարյանը:

Այս խորագրի վերջին նյութերը