Լրահոս

23.06.2016 16:40


Կամավոր զենք–զինամթերք են հանձնել

Կամավոր զենք–զինամթերք են հանձնել

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1968 թ. ծնված Անժելա Բ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան:

***
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1970 թ. ծնված Ռուզաննա Մ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 150, «ԴՇԿ»-ի 12,7 մմ տրամաչափի 1 փամփուշտ:

***
Ոստիկանության Բազումի բաժին է զանգահարել 1946 թ. ծնված Խաչիկ Բ.-ն և հայտնել, որ զինամթերք ունի հանձնելու:
Մեկնած օպերատիվ խմբին նա ներկայացրել է տարբեր տրամաչափի 820 փամփուշտ և ձեռքի 2 նռնակ:

Այս խորագրի վերջին նյութերը