Լրահոս

23.06.2016 16:58


Հայտնաբերվել է օձ

Հայտնաբերվել է օձ

Հունիսի 23-ին՝ ժամը 14.43-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Սևանի փողոցի այգեգործական տնակների թիվ 52 տնակի բակում օձ է նկատվել. բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները բռնել և անվտանգ տարածք են տեղափոխել 2 օձ:

***

Հունիսի 23-ին՝ ժամը 12.19-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի 4-րդ փողոցի թիվ 30 տան բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն օձին բռնել և տեղափոխել են անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը