Լրահոս

23.06.2016 17:00


Հրդեհ Այգեստան թաղամասում

Հրդեհ Այգեստան թաղամասում

Հունիսի 23-ին՝ ժամը 14.42-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեստան 11 հասցեում հրդեհ է բռնկվել: Ըստ նախնական տվյալների՝ այրվում է տան տանիք:

Դեպքի վայր են մեկնել մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ժամը 14.54-ին հայտարարվել է հրդեհի «ԲԻՍ-1» աստիճան:

Դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը