Լրահոս

23.06.2016 21:04


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Հունիսի 24-25-ը շրջանների մեծ մասում, 26-ին՝ հարավարևելյան շրջաններում, գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 24-26-ն էապես չի փոխվի, 27-28-ը կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում

Հունիսի 24-25-ը` օրվա երկրորդ կեսին, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: 26-ին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի փոքր հավանականություն, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:

27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի հունիսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 38.60C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 10.40C (1978 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 23.10

Այս խորագրի վերջին նյութերը