Լրահոս

09.02.2011 17:27


Գիզիրյանի նոր պաշտոնը

Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները՝ փոխնախարար Արա Ավետիսյանի գլխավորությամբ, այսօր Գյումրիում էին: Այցի նպատակն էր իրագործել Կրթության և գիտության նախարարի հերթական որոշումը՝ այն է՝ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում ընտրել կառավարման խորհրդի նախագահ:   

Հավանաբար հետևելով Սերժ Սարգսյանի օրինակին՝ այդ պաշտոնում բաց քվեարկությամբ ընտրվել է նախկին ուժային, ներկայիս Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը: Լրագրողների այն հարցին, թե արդյոք մարզպետը պատրա՞ստ է աշխատել նոր պաշտոնում, Գիզիրյանը պատասխանել է.

-Եթե համաձայնել եմ լինել, իհարկե՝ պատրաստ եմ:

Այս խորագրի վերջին նյութերը