Լրահոս

24.06.2016 08:06


Սևանա լճի ափամերձ հատվածում «Միցուբիշի պաջերո»-ն արգելափակվել է ցեխի մեջ

Սևանա լճի ափամերձ հատվածում «Միցուբիշի պաջերո»-ն արգելափակվել է ցեխի մեջ

Հունիսի 24-ին, ժամը 05.00-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան Սևանա լճի ափամերձ հատվածում արգելափակվել է ցեխի մեջ (Ճամբարակ–Դրախտիկ ավտոճանապարհի կողմից). ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 20-րդ կմ-ի հարակից ափամերձ հատվածից՝ արգելափակումից դուրս են բերել «Միցուբիշի պաջերո» մակնիշի 33 TS 459 պետհամարանիշի ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը