Փորձնական մարդահամարով նախապատրաստվում ենք հիմնականին
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը հայտնել է, որ հոկտեմբերի 21-30-ը Հայաստանում կանցկացվի փորձնական մարդահամար: Հիմնական մարդահամարն, ըստ բանախոսի կամցկացվի 2011թ. հոկտեմբերի 12-21-ը։ Իսկ փորձնական մարդահամարի նպատակը՝ հիմնականին նախապատրաստվելն է։ Փորձնական մարդահամարը անց է կացվելու Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, Տավուշի մարզի Գետահովիտ, Գանձաքար, Աչաջուր և Խաշթառակ գյուղական համայնքներում: Բանախոսը նշել է, որ ի տարբերություն նախորդ մարդահամրի, որն անց է կացվել 2001թ.-ին, այս անգամ հարցաթերթիկների մեջ նոր հարցեր են ընդգրկվել, որոնք վերաբերում են կրոնին, տնային տնտեսությունների կողմից գյուղատնտեսությամբ զբաղվելուն, համակարգչի առկայությանը և այլն։