Լրահոս

24.06.2016 20:20


Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Հունիսի 25-ին շրջանների մեծ մասում, 26-ին հարավ-արևելյան շրջաններում, 28-29-ը հյուսիսային շրջաններում` գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում`

Հունիսի 25-ին` օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:

26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի հունիսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 37.60C (1985 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 9.40C (1969 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 23.40C

Այս խորագրի վերջին նյութերը