Լրահոս

20.10.2010 13:36


Գերմանիայի նախագահը Թուրքիային կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը

Գերմանիայի նախագահը Թուրքիային կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը

Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը Թուրքիային կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը «Ռադիկալ»-ը հաղորդում է, որ Գերմանիայի նախագահն այս մասին վերջերս հայտարարել է Թուրքիայի Մեծ ազգային ժողով կատարած այցի ժամանակ։

«Մենք աջակցում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը և բոլոր ջանքերը կներդնենք այդ ուղղությամբ։ Գերմանիան դրական է վերաբերվում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի քաղաքականությանը։ Բնականաբար, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը բարենպաստ ազդեցություն կունենա տարածաշրջանի կայունության վրա։ Ուզում եմ ասել, որ այդ հարցում մենք կաջակցենք ձեզ»,-հայտարարել է Գերմանիայի նախագահը։

 

Այս խորագրի վերջին նյութերը