Լրահոս

24.06.2016 19:14


Կարճաղբյուրում գետը վարարել է. մոտ 90 տուն ջրալցվել է

Կարճաղբյուրում գետը վարարել է. մոտ 90 տուն ջրալցվել է

Հունիսի 24-ին, ժամը 16.51-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում գետը վարարել է, գյուղը ջրալցվում է:

Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ մոտ 90 տուն ջրալցվել է, անասնագոմերում սատկել են անասուններ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Այս խորագրի վերջին նյութերը