Լրահոս

24.06.2016 19:20


Արթիկում ջրալցվել են քաղաքի գլխավոր փողոցները. մանկապարտեզից երեխաներին դուրս են բերել

Արթիկում ջրալցվել են քաղաքի գլխավոր փողոցները. մանկապարտեզից երեխաներին դուրս են բերել

Հունիսի 24-ին, ժամը 15.25-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում սելավատարերի խցանման հետևանքով ջրալցվում են քաղաքի գլխավոր փողոցները. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ջրալցված հատվածներում ջրի մակարդակը հասնում է մոտ 40 սմ-ի: Ջրալցվել է նաև Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս են բերել 70 երեխա և 23 աշխատակից:

Ղարիբջանյան փողոցում վնասվել է կամուրջի հիմքը, Ազատության փողոցի թիվ 25 տունը մասնակի փլուզվել է, որոշ անասնագոմերում սատկել են անասուններ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Այս խորագրի վերջին նյութերը