Հովհաննես Սահակյան. «...մի քանի օր հետո կնիքը անհետանալու է, ինչը կապահովի ընտրության գաղտնիությունը»
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ընտրական օրենսգիրքը մեր կյանքում հասարակական հարաբերությունները կարգավորող կարևորագույն փաստաթուղթն է, ուստի պետք է հնարավորինս զերծ լինի թերություններից:
Անդրադառնալով «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին՝ նա նշել է, որ նախագծի այս աշխատանքային տարբերակն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով' փորձաքննության:
-Մինչև նոյեմբերի 11-ը այս նախագիծը քննարկվելու է: Ընդդիմությունից էլ առաջարկություններ եղել են' մասնավորապես ՀԱԿ-ի կողմից: Առաջարկությունները դեռ չեն քննարկվել: Այս նախագիծը դրված է մեկամսյա քննարկման, կլինեն առաջարկություններ: Հարյուր տոկոսով համամասնականի անցնելու առումով ասեմ, որ կա կարևոր պատճառ: Քաղաքական համակարգը մեզ մոտ այնքան զարգացած չէ, որ միանշանակ լինի համամասնական,-ասել է Հովհաննես Սահակյանը։
Ըստ նրա՝ չեն բացառվում նաև օրինագծի հանրային լսումները։
-Ցանկանում եմ նշել մի կարևոր հանգամանք ևս: Գիտեք, որ անձնագրերի վրա կնիքներ էին դրվում: Այս օրինագծով մշակվել է մի կարգ, որի համաձայն' մի քանի օր հետո կնիքը անհետանալու է, ինչը կապահովի ընտրության գաղտնիությունը: Ամենակարևոր մի քանի կետերից է նաև ընտրական հանձնաժողովների ձևավորման կարգը: Հիմա այդ հանձնաժողովները ձևավորվում են թիմային սկզբունքով, իսկ այստեղ առաջարկ կա՝ պրոֆեսիոնալների սկզբունքով հանձնաժողովների ձևավորումը,-ասել է Հովհաննես Սահակյանը։

7or.am