Լրահոս

25.06.2016 10:59


Հայաստան կայցելի Բուլղարիայի արտաքին գործերի նախարարը

Հայաստան կայցելի Բուլղարիայի արտաքին գործերի նախարարը

Հունիսի 27-28-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Դանիել Միտովը:

Բուլղարիայի արտգործնախարարին կընդունի Սերժ Սարգսյանը։ ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ նախատեսված է հանդիպում Գալուստ սահակյանի հետ:

Հունիսի 27-ին կկայանան Հայաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Դանիել Միտովը հանդես կգան համատեղ մամլո ասուլիսով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը