Լրահոս

25.06.2016 11:10


17-ամյա աղջկան սպանողն ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանն է

17-ամյա աղջկան սպանողն ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանն է

Հունիսի 25-ի գիշերը Շամշադինի բժշկական կենտրոնում մահացել է Լոռու մարզի Շնող գյուղում ծնված, սակայն Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում ժամանակավորապես բնակվող, 17-ամյա Աստղիկ Հանիսյանը:

Ինչպես հայտնում է «shamshyan.com»–ը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել երեկ՝ հունիսի 24-ին, ծայրահեղ ծանր վիճակում: Բժիշկները նրա մարմնի վրա հայտնաբերել էին սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի 7-ից ավելի հետքեր, այդ թվում՝ կրծքավանդակի ու որովայնի մասում:

Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Շամշադինի բաժին է բերման ենթարկվել Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 25-ամյա Արսեն Անանիայի Խոջոյանին:

«shamshyan.com»–ի տեղեկություններով՝ վերջինս խոստովանել է, որ գյուղի «Ճակատի աղբյուր» կոչվող հատվածում Ա. Հանիսյանին դանակի հարվածներ հասցրել է ինքը, ով Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մերուժան Գալստյանի որոշմամբ ձերբակալվել է:

Աղբյուրը հիշեցնում է՝ Ա. Խոջոյանն այն անձնավորությունն է, ով ադրբեջանական կողմում էր հայտնվել 2014 թվականի մարտի 7-ին և Հայաստան վերադարձվել ապրիլի սկզբին: Նա Մամիկոն Խոջոյանի ազգականն էր, ով կրկին նախորդ տարի հունվարի 28-ին ադրբեջանական կողմում էր հայտնվել և Հայաստան էր վերադարձել մարտի 4-ին՝ խոշտանգված վիճակում, և մահացել:

Մանրամասն՝ «shamshyan.com»–ում

Այս խորագրի վերջին նյութերը