Լրահոս

25.06.2016 17:15


Հեծանիվների գողը հայտնաբերվել է

Հեծանիվների գողը հայտնաբերվել է

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1954 թ. ծնված Լուսյա Ս.-ն և հայտնել, որ իրենց շենքի շքամուտքի 2-րդ հարկի աստիճանահարթակից գողացել են իր թոռներին պատկանող երկու հեծանիվները:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1980 թ. ծնված Արսեն Մ.-ն, ով Երևանի Ազատության պողոտայի և Դ. Անհաղթի փողոցի խաչմերուկի մոտից բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական բացատրություն և ավելացրել, որ Զ. Սարկավագի և Ծ. Աղբյուրի փողոցների շենքերից ևս կատարել է նմանատիպ գողություններ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը