Լրահոս

25.06.2016 14:45


Արսեն Խոջայանը ձերբակալվել է

Արսեն Խոջայանը ձերբակալվել է

Հունիսի 24-ին՝ ժամը 20.55-ին, ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղի ճանապարհի եզրին դանակահարված մարդ կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 20-ի սահմաններում, Բերդ-Վերին Կարմիրաղբյուր ճանապարհի 7-րդ կմ-ին վիճաբանության ժամանակ 1991 թ. ծնված Արսեն Խոջայանը սուր կտրող գործիքով հարվածել է 1999 թ. ծնված Աստղիկ Հանիսյանի մարմնի տարբեր մասերին և պատճառել վնասվածքներ:
Ժամը 23.55-ին Ա. Հանիսյանը հիվանդանոցում մահացել է:
ՔԿ Բերդի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը՝ ժամը 23.55-ին, Ա. Խոջայանը հայտնաբերվել է Վերին Կարմիրաղբյուր գյուղի տներից մեկում:
Հունիսի 25-ին՝ ժամը 3-ին, Արսեն Խոջայանը ձերբակալվել է ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը