Լրահոս

25.06.2016 19:48


Հայտնաբերվել են օձեր

Հայտնաբերվել են օձեր

Հունիսի 25-ին, ժամը 14.55-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք Մարաշի փողոցի տներից մեկի ավտոտնակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 25-ին, ժամը 16.25-ին ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 18-րդ փողողի տներից մեկի բակում` անասնագոմի մեջ, օձ է նկատել. որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 25-ին, ժամը 13.55-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սարոյան փողոցի տներից մեկի մոտակայքում օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը