Լրահոս

20.10.2010 14:47


ԱՄՆ–ում միասեռականները բանակ կզորակոչվեն

ԱՄՆ–ում միասեռականները բանակ կզորակոչվեն

ԱՄՆ ռազմական հրամանատարությունը համաձայնել է բանակ զորակոչել մարդկանց, ովքեր բացահայտ հայտնում են իրենց սեռական ոչ ավանդական կողմնորոշման մասին։ Ինչպես հաղորդում է «Associated Press»-ը, ռազմական անձնակազմը կազմավորող փորձագետներին հրամայված է  զինված ուժեր զորակոչել  նաև այն հայցորդներին, ովքեր բացահայտ ասում են, թե արվամոլ  կամ լեսբուհի են։ Թե ե՞րբ է Պենտագոնը սկսել կիրառել նոր գործելակերպը, ճշգրտված չէ։

Պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է, թե լիովին կիրականացնի Կալիֆորնիայի շրջանային դատավոր Վիրջինյա Ֆիլիպսի վճիռը, ով արգելել է ԱՄՆ բանակի ծառայությունից միասեռականներին ազատել։ Պենտագոնում խոստացել են, որ այսուհետ բացահայտ  միասեռականներին ծառայությունից չեն ազատի։ Սա նշանակում է փաստացի հակադրվել բանակի չգրված օրենքին՝ «Don't Ask, Don't Tell» («Ո՛չ հարցրու, ո՛չ ասա»), ինչը նշանակում էր վերը նշված անձանց արգելել ծառայել բանակում, եթե նրանց սեռական ոչ ավանդական կողմնորոշումների մասին իմանային ծառայակիցները կամ հրամանատարները։

 

Այս խորագրի վերջին նյութերը