Լրահոս

25.06.2016 21:40


«Թեյարանի» մոտ «Nissan Patrol»–ն արգելափակվել է ջրատարում

«Թեյարանի» մոտ «Nissan Patrol»–ն արգելափակվել է ջրատարում

Հունիսի 25-ին, ժամը 15.28-ին-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Թեյարանի» մոտակայքում, ավտոմեքենա է արգելափակվել ջրատարում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 26-րդ կմ-ին «Nissan Patrol» մակնիշի 99 ZS 991 պետհամարանիշի (վարորդ՝ Ն. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում,վնասելով անվադողը:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից (3 ուղևոր):

Այս խորագրի վերջին նյութերը