Լրահոս

26.06.2016 10:02


16 տարեկան քաղաքացին 7-րդ հարկից ընկել է խանութի տանիքի վրա

16 տարեկան քաղաքացին 7-րդ հարկից ընկել է խանութի տանիքի վրա

Հունիսի 25-ին, ժամը 17.04-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի բակում գտնվող խանութներից մեկի տանիքին քաղաքացի կա ընկած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քաղաքացին ընկել է 7-րդ հարկի բնակարաններից մեկից:

Փրկարարները Ժ. Ե.-ին (2000 թ. ծնված) տանիքից իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Այս խորագրի վերջին նյութերը