Լրահոս

26.06.2016 10:09


«Փարիզյան Կազինո»–ի մոտ տաքսի ծառայության «BYD»–ը բախվել է վերամբարձ կռունկին. ուղևորը մահացել է

«Փարիզյան Կազինո»–ի մոտ տաքսի ծառայության «BYD»–ը բախվել է վերամբարձ կռունկին. ուղևորը մահացել է

Հունիսի 26-ին, ժամը 02.42-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի վերջնամասում (Արգավանդ գյուղի խաչմերուկի մոտակայքում` դեպի օդանավակայան տանող ավտոճանապարհ) տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Փարիզյան Կազինո» ակումբի մոտակայքում «PRESTIGE» տաքսի ծառայությանը պատկանող «BYD» մակնիշի 33 SP 484 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է վերամբարձ կռունկին (վարորդ՝ Ս. Ա. 1986 թ. ծնված), այնուհետև՝ բախվել արտաքին լուսավորության սյանը, ինչի հետևանքով «Աստղիկ» ԲԿ հոսպիտալացված «BYD» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ. Պ.-ը (1985 թ. ծնված) մահացել է, իսկ կռունկի ուղևոր Գ. Ա.-ի (1992 թ. ծնված) առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են BYD մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը