Լրահոս

20.10.2010 14:56


ՌԴ սփյուռքի միության նախագահ. «Հայերը կորցնում են պետականությունը»

ՌԴ սփյուռքի միության նախագահ. «Հայերը կորցնում են պետականությունը»

«Դե ֆակտո» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՌԴ սփյուռքի միության նախագահ Վարդան Մուշեղյանը ներկայացրել է սփյուքռի պահպանման վերաբերյալ իր մտահոգությունները։ Նա մասնավորապես նշել է, թե ինքն այն համոզմունքին է, որ հայերը կորցնում են պետականությունը, հետևաբար շատ կարևոր է հասկանալ, թե ի վերջո ի՞նչ պետականություն ենք մենք ուզում։

-Ինչպիսի՞ն այն պետք է լինի։ Այն պե՞տք է լինի պետականություն մի փոքրիկ երկրի, որտեղ բնակչությունը 3 մլն է, թե՞ պետք է լինի պետականություն, որն իր հովանու տակ կվերցնի ողջ հայությանը,-ասել է նա և հավելել, որ սփյուռքն այսօր չի կարողանում լիարժեք, մի քանի հանգամանքներից ելնելով,  իր ներդրումն ունենալ Հայաստանի զարգացման գործում։

Պետականության ոչ լիարժեք լինելը սփյուռքը շատ լավ զգում է։

Բանախոսը նշել է, որ անկախության սկզբնական շրջանում սփյուռքն իր ողջ եռանդով մուտք գործեց Հայաստան և՛ ֆինանսապես, և՛ հոգեպես, և անգամ ռազմական առումներով։ Սակայն դրան առաջին հերթին խանգարեց երկքաղաքացիության արգելման վերաբերյալ հոդվածը, այնուհետև բարեգործության ֆոնդերի խաբեությունը և այլն։

-Սփյուռքհայերին ամբողջությամբ մեկուսացրեցին թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական խնդիրներից և ասացին՝ կովի պես կթենք Ձեզ, կոպիտ ասած,- ընդգծել է նա և հավելել, որ սփյուռքն այդ հարցում շատ նրբազգաց է և դա ընդունում է շատ ցավով, ինչը չի նշանակում, թե նա հրաժարվում է հայրենիքից, սակայն այն հսկայական ներուժը, որ սփյուռքն ունի, չի օգտագործվում։

Մուշեղյանը նշել է, որ Հայաստանի տնտեսությունն այսօր մի քանի տասնյակ ընտանիքների ձեռքում է, իսկ նրանք, բնականաբար, մրցակցություն տեսնել չեն ցանկանում։

-Ամեն մեկը որոշել է, որ այս տարածքն իրենն է։ Այսինքն ես դա չեմ կարող օգտագործել, բայց ոչ ոքի էլ չեմ թույլ տա, որ այնտեղ մտնի։ Տեսեք ինչքան անշարժ գույք կա այսօր Հայաստանում։ ,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը