Լրահոս

27.06.2016 07:20


Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «ВАЗ-2121»–ը և «КАМАЗ»–ը

Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «ВАЗ-2121»–ը և «КАМАЗ»–ը

Հունիսի 27-ին, ժամը 01.46-ին ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի (Երևան-Մեղրի) 124.5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ВАЗ-2121» մակնիշի 28 ՏU 210 (վարորդ՝ 1973 թ. ծնված Տ. Թ.) և «КАМАЗ» մակնիշի 436 ՕR 61 (վարորդ՝ 1962 թ. ծնված Մ. Ս.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Տ. Թ.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Եղեգնաձորի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը