Լրահոս

27.06.2016 22:59


Հետախուզվում էին սուտ մատնության և խուլիգանության մեղադրանքով

Հետախուզվում էին սուտ մատնության և խուլիգանության մեղադրանքով

Հունիսի 26-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղից բաժին բերման են ենթարկել 1985 թ. ծնված Կարեն Գ.-ին, որը հունիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի /սուտ մատնությունը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

***

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 26-ին, ժամը 11.15-ին, բաժին է ներկայացել 1984 թ. ծնված Արմեն Ա.-ն, որը հունիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի /խուլիգանություն/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը