Դևիդ Լիդինգտոն. «Եվրամիությունը ԼՂ հակամարտությունը լուծելու համար հավաքական ջանքեր կգործադրի»
Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգտոնը չորեքշաբթի ելույթ ունենալով Ադրբեջանի լեզուների ինստիտուտի ուսանողների համար՝ ասել է, թե Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը հետաքրքրված են հայ-ադրբեջանական և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորմանն աջակցելու մեջ։
-Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորված չլինելն անհանգստացնում է Եվրամիությանը, և սա մի ոլորտ է, որտեղ մենք կարող ենք նաև հավաքական ջանքեր կիրառել լուծման հասնելու համար,-ընդգծել է նա։
Նախարարը մտահոգություն է հայտնել շփման գծում հնչած կրակոցների վերաբերյալ։
-Մենք մտահոգ ենք հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպերի կապակցությամբ,-ասել է Դևիդ Լիդինգտոնը՝ ընդգծելով, որ Մեծ Բրիտանիան աջակցում է հակամարտությունը լուծելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի կատարած աշխատանքներին։