Լրահոս

20.10.2010 15:57


Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 60-րդն է

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 60-րդն է

2010 թվականի հոկտեմբերի 20-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Սեպտեմբերի 15-ին հրապարակված տարբերակի համեմատ Հայաստանի ազգային ընտրանին բարձրացել է 45 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 60-րդ հորիզոնականը: Այս ցուցանիշը, ինչպես նաև միավորների քանակը' 514, ռեկորդային են Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ:
Առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի չեմպիոն' Իսպանիայի հավաքականը, Հոլանդիայի ընտանին երկրորդն է, երրորդ տեղ բարձրացավ Բրազիլիայի հավաքականը, չորրորդ հորիզոնական մղելով Գերմանիային:
Դասակարգման աղյուսակի հաջորդ տարբերակը կհրապարակվի նոյեմբերի 17-ին:
1. Իսպանիա - 1881 (միավոր)
2. Հոլանդիա - 1683
3. Բրազիլիա - 1493
4. Գերմանիա - 1481
5. Արգենտինա - 1320
6. Անգլիա - 1205
7. Ուրուգվայ - 1167
8. Պորտուգալիա - 1123
9. Խորվաթիա - 1086
10. Ռուսաստան - 1061
20.
Սլովակիա - 865
32.
Իռլանդիա - 710
35. Ուկրաինա - 706
42. Բելառուս - 623
48. Լիտվա - 577
60. Հայաստան - 514
70. Մակեդոնիա - 455
72. Լատվիա - 448
74. Էստոնիա - 435
75. Վրաստան - 431
78. Մոլդովա - 424
91. Ադրբեջան - 361
96. Ուզբեկստան - 333
137. Ղազախստան - 167
142. Թուրքմենստան - 156
150. Տաջիկստան - 112
173. Ղրղզստան - 60
202. Անդորրա - 2
Ընդգծված են Հայաստանի հավաքականի մրցակիցները' 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլում:

Այս խորագրի վերջին նյութերը