Լրահոս

20.10.2010 17:55


Ջավախքում Հայաստանի հյուպատոսություն կբացվի՞

Ջավախքում Հայաստանի հյուպատոսություն կբացվի՞

2011թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից հետաքրքրվել է՝ 2011թ. Ջավախքում Հայաստանի հյուպատոսություն կբացվի՞։ Արտգործնախարարը պատասխանել է, թե դա կապված է ֆինանսական ծախսերի հետ, և 2011.թ բյուջեով նխատեսված չէ նոր դիվանագիտական ներկայացուցչություն բացել։

-2010թ. բյուջեում էլ չէր նախատեսված, բայց մենք բացեցինք 7 դիվանագիտական ներկայացուցչություն։ Եթե մենք հնարավորություն ունենանք, իհարկե, 2011թ. միգուցե կբացենք նաև դիվանագիտական ներակայացուցչություններ,-նշել է Է. Նալբանդյանը։-Այսօր այդ հարցը չի քննարկվել։ Միգուցե և պետք է ուսումնասիրվի, տեսնվի՝ դրա կարիքը կա՞, որովհետև հյուպատոսական հիմնարկն ավելի հյուպատոսական ծառայությունների համար է։ Եթե դրա կարիքը կա՝ եթե համապատասխան քանակությամբ դիմորդների համար դժվար է, որ հասնեն մոտակա ՀՀ հյուպատոսական կետ։ Իսկ եթե այդ դժվարությունը չկա, ուրեմն մեր ֆինանսական հնարավորություններն էլ չեն ներում, որպեսզի ավել ներկայացուցչություններ բացենք։

2011թ. բյուջեում հատկացումներ նախատեսված չեն նաև Ջավախքի հայկական դպրոցների վերանորոգման համար։ Փոխարենը 10 մլն դրամ է տրամադրվելու Վրաստանում լույս տեսնող «Վրաստան» հայատառ թերթին։

Շ. Թորոսյանն այս առումով վերապահումներ ունի.

-Ես անցյալ տարի իմ կարծիքը հնչեցրել եմ, և դա միայն իմ կարծիքը չէ։ Ես պնդում եմ, որ այդ թերթը միայն հայատառ է, բայց ինքն իսկապես հայապահպան և հայկական ծրագրերին երբեք չի նպաստում, եթե ոչ հակառակը։

Ընդգծենք, որ «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիրը Վրաստանի նախագահի ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական Վան Բայբուրդն է, ով վերջերս մի շարք ոչ հայանպաստ հայտարարություններով էր հանդես եկել։

Շ. Թորոսյանի դիտարկմանն ի պատասխան՝ ՀՀ արտգործնախարարը նշել է, որ պետական բյուջեով թերթերին կամ մշակութային կենտրոններին հատկացվող ֆինանսավորումը ՀՀ սփյուռքի նախարության գործառույթների մեջ է մտնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը