Լրահոս

28.06.2016 18:33


«Սուրբ Սարգիս» եկեղեցու բակում այրվել է 2500 քմ խոտածածկույթ

«Սուրբ Սարգիս» եկեղեցու բակում այրվել է 2500 քմ խոտածածկույթ

Հունիսի 27-28-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Վ.Սարգսյանի մարզադաշտի մոտակայքից դեպի հեռուստաաշտարակի անտառներ այրվում 5000 քմ խոտածածկույթ, Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ «Սուրբ Սարգիս» եկեղեցու բակում՝ 2500 քմ, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի 3-րդ ուղեկալին հարակից տարածքում՝ 3300 քմ մակերեսով խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը