Լրահոս

29.06.2016 07:59


Այսօրվանից երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվելու Երևանում

Այսօրվանից երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվելու Երևանում

Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով 2016 թվականի հունիսի 29-ից Երևան քաղաքի Արշակունյաց-Բագրատունյաց-Թամանցիների փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Արշակունյաց պողոտայով «Էրեբունի» օդանավակայանից դեպի Քրիստափորի փողոց երթևեկող տրանսպորտային միջոցներին նշված խաչմերուկում 2-րդ երթևեկելի գոտուց ուղիղի հետ միաժամանակ կթույլատրվի երթևեկել նաև դեպի աջ՝ դեպի Թամանցիների փողոց:

Ճանապարհային ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը