Ստեփան Մարգարյան. «Ընտրական օրենսգիրքը պարունակում է շատ վիճելի և արատավոր դրույթներ» (տեսանյութ)
Հունիսի 28–ին՝ Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում, ԱԺ պատգամավոր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄկուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը, անդրադառնալով Ընտրական օերնսգրքի փոփոխությունների նախագծին, նշել է, որ ցուցակները մաքրել նշանակում է՝ դրանցում չլինեն այնպիսի մարդիկ, ովքեր ընդհանրապես գոյություն չունեն, կամ երկրում չեն ապրում։
–Եթե դա չի արվելու, ապա ցուցակները մնում են թերի, և բոլորի մեջ կասկած կա, որ այդ անունները կարող են օգտագործվել, ինչպես որ եղել է միշտ,–հավելել է Մարգարյանը։
Ըստ նրա՝ նորմալ ընտրական գործընթաց իրականացնելու համար տվյալ օրենսգիրքը պարունակում է շատ վիճելի հարցեր և արատավոր մի քանի դրույթներ։
–Ասել՝ օրենսգիրքը լավն է, թե վատը, սխալ է։ Օրենսգիրքը 2 մասից է բաղկացած։ Մեկը նկարագրվող բովանդակային համակարգն է, մյուսը՝ դրա ձևակերպումը իրավաբանական դրույթներով և հոդվածներով։ Բովանդակային հատվածը նկարագրում է այնպիսի համակարգեր, որոնք կարող են վտանգով հղի լինել։ Առաջինը ռեյտինգային քվեարկությունն է, երկրորդը՝ հետընտրական կոալիցիաներ կազմելու սահմանափակումը, և երրորդը՝ կայուն մեծամասնության սկզբունքը՝ բոնուսային մեթոդով,–պարզաբանել է նա։
Ստեփան Մարգարյանը նշել է, որ իրականում այս ամենն ուղղված է Ազգային ժողովում կայուն մեծամասնություն ապահովելուն։
–Արդյոք սա լա՞վ բան է, թե՞ վատ։ Կայուն մեծամասնությունը միշտ չէ, որ լավ բանի է հանգեցնում։ Այն ծնում է քաղաքական մենաշնորհ, որը հետագայում շղթայական այլ ռեակցիաներ է տալիս։ Մի կողմից ապահովել կայուն մեծամասնություն, իսկ մյուս կողմից գնալ խորհրդարանական համակարգի անհամապատասխան է։ Ստացվում է արհեստականորեն ձևավորել քաղաքական մենաշնորհ, որը խորհրդարանական համակարգի պարագայում ավելի վտանգավոր է, քան նախագահականի,–ասել է Մարգարյանը։
Ստեփան Մարգարյան. «Ընտրական օրենսգիրքը պարունակում է շատ վիճելի և արատավոր դրույթներ» (տեսանյութ)
Հունիսի 28–ին՝ Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում, ԱԺ պատգամավոր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը, անդրադառնալով Ընտրական օերնսգրքի փոփոխությունների նախագծին, նշել է, որ ցուցակները մաքրել նշանակում է՝ դրանցում չլինեն այնպիսի մարդիկ, ովքեր ընդհանրապես գոյություն չունեն, կամ երկրում չեն ապրում։
–Եթե դա չի արվելու, ապա ցուցակները մնում են թերի, և բոլորի մեջ կասկած կա, որ այդ անունները կարող են օգտագործվել, ինչպես որ եղել է միշտ,–հավելել է Մարգարյանը։
Ըստ նրա՝ նորմալ ընտրական գործընթաց իրականացնելու համար տվյալ օրենսգիրքը պարունակում է շատ վիճելի հարցեր և արատավոր մի քանի դրույթներ։
–Ասել՝ օրենսգիրքը լավն է, թե վատը, սխալ է։ Օրենսգիրքը 2 մասից է բաղկացած։ Մեկը նկարագրվող բովանդակային համակարգն է, մյուսը՝ դրա ձևակերպումը իրավաբանական դրույթներով և հոդվածներով։ Բովանդակային հատվածը նկարագրում է այնպիսի համակարգեր, որոնք կարող են վտանգով հղի լինել։ Առաջինը ռեյտինգային քվեարկությունն է, երկրորդը՝ հետընտրական կոալիցիաներ կազմելու սահմանափակումը, և երրորդը՝ կայուն մեծամասնության սկզբունքը՝ բոնուսային մեթոդով,–պարզաբանել է նա։
Ստեփան Մարգարյանը նշել է, որ իրականում այս ամենն ուղղված է Ազգային ժողովում կայուն մեծամասնություն ապահովելուն։
–Արդյոք սա լա՞վ բան է, թե՞ վատ։ Կայուն մեծամասնությունը միշտ չէ, որ լավ բանի է հանգեցնում։ Այն ծնում է քաղաքական մենաշնորհ, որը հետագայում շղթայական այլ ռեակցիաներ է տալիս։ Մի կողմից ապահովել կայուն մեծամասնություն, իսկ մյուս կողմից գնալ խորհրդարանական համակարգի անհամապատասխան է։ Ստացվում է արհեստականորեն ձևավորել քաղաքական մենաշնորհ, որը խորհրդարանական համակարգի պարագայում ավելի վտանգավոր է, քան նախագահականի,–ասել է Մարգարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
7or.am