Լրահոս

09.02.2011 17:36


Բյուզանդի փողոցում վերամբարձ կռունկ է վայր ընկել. մահացել է մեքենավարը և վնասվել է մի քանի ավտոմեքենա

Փետրվարի 9-ին, ժամը 16.10-ին ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բյուզանդի փողոցի թիվ 89 շենքի մոտ վերամբարձ կռունկ է վայր ընկել:

Պատահարի հետևանքով կռունկավարը, 1945 թ. ծնված Վոլոդյա Կարապետյանը, մահացել է, եւս մեկ քաղաքացի ստացել է թեթև մարմնական վնասվածքներ: Վայր ընկած կռունկը վնասել է մի քանի ավտոմեքենա:

MLL Industries շինարարարական կազմակերպությանը պատկանող 8 տոննանոց կռունկն ընկնելուց հարվածել է Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքի երեսային հատվածին: Այս պահին փրկարարներն իրականացնում են շենքի թուլացած հատվածների' քարերի, ապակիների հեռացման աշխատանքներ:

Ըստ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի' 2010 թ. մարտի 9-ին կատարվել է վերոնշյալ կռունկի փորձաքննություն, տրվել է թերությունների վերացման միջոցառումների ծրագիր: Կռունկը ունեցել է թերություն' կապված արգելակման համակարգի հետ, սակայն տվյալ թերությունը չէր վերացվել:

Այս խորագրի վերջին նյութերը