Լրահոս

28.06.2016 14:06


Հրդեհ Ագարակում և Փարաքարում

Հրդեհ Ագարակում և Փարաքարում

Հունիսի 28-ին, ժամը 10.51-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակի մաքսատան մոտ այրվում է տաղավար. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.06-ին, մարվել՝ 11.18-ին:

Այրվել են Ն. Զ.-ին պատկանող առևտրի թիթեղյա տաղավարը (մոտ 12 քմ) և գույքն ամբողջությամբ:

***

Հունիսի 28-ին, ժամը 11.41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Երևանյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 10 տան մոտակայքում գտնվող երկհարկանի տան առաջին հարկում։

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 9/1 տանը (1 հարկանի)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.19-ին, մարվել՝ 12.22-ին։

Այրվել է ննջասենյակն ամբողջությամբ (մոտ 20 քմ) և տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 8 քմ)։

Այս խորագրի վերջին նյութերը