Լրահոս

28.06.2016 15:01


Ճանապարհային ոստիկանությանն առանձնապես խոշոր չափի վնաս են պատճառել

Ճանապարհային ոստիկանությանն առանձնապես խոշոր չափի վնաս են պատճառել

2014թ. հունիսի 3-ից մինչև 2015թ. մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում ան վճարունակ քաղաքացի Հրաչյա Հ.-ի և 8 ավտոմեքենաների սեփականատերերի անուններով ՀՀ ճանապարհային ոստիկանությունում խաբեությամբ ներկայացվել են դիմումներ այն մասին, թե, իբր, սեփականության իրավունքով 8 տարբեր անձանց ավտոմեքենաները վարել կամ այդուհետ վարելու է Հրաչյա Հ.-ն: Վերջինս դիմումներով խնդրել է նշված ավտոմեքենաների կողմից ճանապարհային երթևեկության կանոններիկատարված և հետագայում հնարավոր կատարվելիք խախտումների համարնախատեսված վարչական տույժերը նշանակել իր անվամբ: Ներկայացված դիմումներիհիմքով ՀՀ ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում կատարվել ենհամապատասխան փոփոխություններ և 2014թ. հունիսի 3-ից մինչև 2016թ. մայիսի 22-նընկած ժամանակահատվածում հիշյալ թվով ավտոմեքենաներով թույլ տրվածճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ կազմվածվարչական տույժ նշանակելու մասին թվով 1072 որոշումները կայացվել են Հրաչյա Հ.-իանվամբ և ուղարկվել նրա հասցեով: Նշված որոշումներով վարչական տույժերը չենգանձվել, արդյունքում՝ գույքի տիրապետող ՀՀ ճանապարհային ոստիկանությանըխաբեությամբ պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 9 մլն. 550 հազ. ՀՀ դրամի գույքային վնաս:

Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խաբեության եղանակով գույքի տիրապետող ՀՀ ճանապարհային ոստիկանությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեականօրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը