Լրահոս

28.06.2016 21:56


Կորած քաղաքացին վերադարձել է տուն

Կորած քաղաքացին վերադարձել է տուն

ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 20.30-ի սահմաններում Շիրակի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ 1997թ. ծնված Հ. Հ.-ն ինքնուրույն վերադարձել է տուն:

***

Ժամը 19.04-ին Մայիսյան-Կառնուտ գյուղերի միջև ընկած հատվածում Շիրակի ջրառում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքները դադարացվել են:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

***

Հունիսի 28-ին, ժամը 07.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ 1997թ. ծնված Հ. Հ.-ն երեկոյան տանից դուրս է եկել և չի վերադարձել: Կասկածվում է, որ ընկել է մոտակա Շիրակ ջրառը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են 7 փրկարար, 4 ոստիկան հարակից գյուղերի բնակիչներ:

Այս խորագրի վերջին նյութերը