Լրահոս

29.06.2016 08:15


Երևանի գարեջրատանը և հավաբնում օձ են բռնել

Երևանի գարեջրատանը և հավաբնում օձ են բռնել

Հունիսի 28-ին, ժամը 20.31-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 1-ին փողոցի 1-ին նրբանցքի թիվ 6/10 տան բակում գտնվող հավաբնում նկատվել է օձ, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 28-ին, ժամը 12.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի թիվ 157 շենքի մոտակայքում գտնվող գարեջրատանը նկատվել է օձ, որը բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը