Լրահոս

29.06.2016 09:15


Դիլիջանում տան տանիք է այրվել

Դիլիջանում տան տանիք է այրվել

Հունիսի 29-ին, ժամը 03.18-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Հակոբջանյան փողոցում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է Հակոբջանյան փողոցում գտնվող Ա. Ա.-ին պատկանող տան տանիքը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.57-ին, մարվել՝ 04.25-ին:

Այրվել է տան տանիքը (մոտ 40 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը