Լրահոս

29.06.2016 18:06


«Կլայկ» կահույքի սրահի մոտ այրվել է մոտ 200 քմ խոտածածկ տարածք

«Կլայկ» կահույքի սրահի մոտ այրվել է մոտ 200 քմ խոտածածկ տարածք

Հունիսի 28-29-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Շիրակի փողոցի թիվ 43 հասցեում` «Կլայկ» կահույքի սրահի մոտակայքում, այրվել է մոտ 200 քմ խոտածածկ տարածք, Քուչակ թաղամասի շենքերից մեկի մոտակայքում` մոտ 60 քմ, Հրազդանի կիրճում` Հաղթանակի կամրջի մոտակայքում` մոտ 200 քմ խոտածածկ տարածք:

Արագածոտնի մարզի Կոմիտասի անվան այգում այրվել է մոտ 1 հա խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում` «Մասիս» ռեստորանային համալիրի մոտակայքում` մոտ 50 քմ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը