Լրահոս

20.10.2010 17:15


Ի՞նչ ստացավ Հայաստանը ըստ Էդվարդ Նալբանդյանի

Ի՞նչ ստացավ Հայաստանը ըստ Էդվարդ Նալբանդյանի

Այսօր ՀՀ ԱԺ-ում 2011թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը բարդ էր, և այն սկսելիս իրենք անկեղծ ցանկություն են ունեցել կարգավորել հարաբերություններն ու հնարավոր ջանքերն են ներդրել այն առաջ մղելու համար։

-Հայաստանի դիրքորոշումը լիովին համընկնում էր միջազգային հանրության դիրքորոշման հետ,-ասել է ՀՀ արտգործնախարարը։-Որևէ դիվանագիտական գործողության մեջ որևէ երկիր՝ փոքր թե մեծ, կարիք ունի միջազգային հանրության աջակցության։ Այս դեպքում Հայաստանն ունեցավ այդ միջազգային աջակցությունը՝ գործընթացի սկզբից, գործընթացի ընթացքում և անգամ այն ժամանակ, երբ որ վավերացման գործընթացը կասեցվեց։

Է. Նալբանդյանի խոսքերով՝ Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու այս գործընթացից մենք ստացանք այն, որ այսօր Հայաստանն ըմբռնելի գործընկեր է միջազգային հանրության կողմից.

-Այսինքն, մեր գործողությունները համահունչ են և հասկանալի բոլորի համար, աջակցություն են վայելում այդ երկների կողմից, և նաև այս աջակցությունն ունենալով՝ բազմաթիվ այլ հարցերի շուրջ էլ մեզ ավելի ըմբռնումով են մոտենում, բազմաթիվ միջազգային կազմակերպություններում ու կոնֆերանսներում ՀՀ-ի պատվիրակությունները որ մասնակցում են, զգում են այդ տարբերությունը՝ ինչ-որ եղել է մի քանի տարի առաջ, և այսօր ինչ է մեր նկատմամբ դիրքորշումները, մոտեցումները և այն աջակցությունը, որն այսօր ունենք տարբեր գործընթացներում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը