Լրահոս

29.06.2016 16:11


«ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆ-ՋՐԱՌ» պոմպակայանի ավազանում քաղաքացի է ջրահեղձվել

«ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆ-ՋՐԱՌ» պոմպակայանի ավազանում քաղաքացի է ջրահեղձվել

Հունիսի 29-ին, ժամը 12.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ «ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆ-ՋՐԱՌ» պոմպակայանի ավազանում, քաղաքացի է ջրահեղձվել. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը::

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական ծառայությունը, հատուկ ջրափրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ջրից դուրս են բերել Է. Չ.-ի դին (ծնվ. 1996թ.):

Այս խորագրի վերջին նյութերը