Լրահոս

29.06.2016 21:06


Հետախուզվողները բերման են ենթարկվել

Հետախուզվողները բերման են ենթարկվել

Ոստիկանությունից հայտնում են, որ Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 28-ին, ժամը 11.00-ին, Երևանի Քոչինյան փողոցից բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Միհրան Մ.-ն, որը հունիսի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի /սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը/ 1-ին մասի մեղադրանքով:

***
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հունիսի 28-ին, ժամը 8.50-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի 1-ին նրբանցքից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Արսեն Ա.-ին, որը հունիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի /փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/ 1-ին մասի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը