Լրահոս

29.06.2016 23:05


Հարուցվել է քրեական գործ՝ դատապարտյալի ինքնասպանության դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ դատապարտյալի ինքնասպանության դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՔԿՀ-ում դատապարտյալ Հարություն Հարությունյանի ինքնասպանության դեպքի առթիվ։

2016 թ. հունիսի 25-ի վաղ առավոտյան ահազանգ է ստացվել, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Հարություն Հարությունյանն ինքնասպանություն է գործել։

Նախնական տվյալներով՝ դատապարտյալը ՔԿՀ-ի թիվ 2 հիվանդասենյակում ինքնասպան է եղել՝ կտորե սավանով կախվելու միջոցով:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը