Լրահոս

30.06.2016 07:40


Այրվել է ջայլամի թռչնաբուծարանի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքն ու եղեգնուտը

Այրվել է ջայլամի թռչնաբուծարանի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքն ու եղեգնուտը

Հունիսի 29-30-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Արզումանյան փողոցում՝ 50 քմ, Նուբարաշեն 6-րդ փողոցում՝ 100 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Միկոյան մեկ հասցեյում՝ 500 քմ, Արարատի մարզի Այգեզարդ գյուղի գերեզմանատանը՝ 1000 քմ, Հայանիստ-Գետաշեն ավտոճանապարհի հարակից դաշտերում այրվել է նախկին ջրային տնտեսության խոտածածկ տարածքը 3000 քմ և ջայլամի թռչնաբուծարանի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքն ու եղեգնուտը 5000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Նաիրյան 1 շ.՝ «Թամարա» գործարանի մոտակայքում այրվել է 400 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը