ՀՀ ԱԳ նախարար. «Օդի՞ց է իջնում, թե՞ ինչ–որ մեկը մեր գեղեցիկ աչքերի համար է...»
2011թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ, ի պատասխան ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիտարկման, թե ֆինանսական ցուցանիշները ներկայացնելու հետ մեկտեղ ճիշտ կլիներ նշել նաև, թե այդ գումարների ծախսումը վերջնական ինչ արդյունքի է հասցնելու՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է, որ 2010թ. ընթացքում մեր ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ բարձրացել են միանգամայն այլ մակարդակի, միևնույն ժամանակ ԱՄՆ-ի հետ Հայաստանի բարեկամական գործընկերությունը նոր թափ է ստացել, բազմաթիվ տարիների դադարից հետո ՀՀ և ԱՄՆ նախագահները հանդիպեցին, ԱՄՆ պետքարտուղարն այցելեց Հայաստան, ԵՄ-ի հետ մենք նոր էջ ենք բացել, այս տարվա դեկտեմբերից սկսվելու են այցագրերի դյուրացման բանակցությունները, 2011թ. սկզբից խոր, համապարփակ առևտրի գոտու ստեղծման պայմանագրերն են լինելու և այլն։
-Այսինքն, լրիվ ուրիշ թափ են ստացել մեր հարաբերություններն արտաքին աշխարհի հետ։ Քանակների մասին չէ խոսքը, նաև՝ որակական,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը՝ հավելելով, թե այս ամենը դժվար, բայց ճիշտ քայլեր ձեռնարկելու շնորհիվ է։-Դուք կարծում եք՝ այս ամեն ինչը հանկարծ օդի՞ց է իջնում, թե՞ նրանից, որ բյուջեով նախատեսենք Ղարաբաղի հարցի լուծման այսքան գումար, և Ղարաբաղի հարցը կլուծենք։ Այդպիսի բան չի լինում։
Նշենք, որ քննարկման սկզբում Արծվիկ Մինասյանը ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին հարցրել էր՝ 2011թ. բյուջեում արտաքին քաղաքականության գերակայություն նշված ԼՂՀ հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար, բացի վարկից, ուրիշ ի՞նչ ծախսեր են նախատեսված։ Պ. Սաֆարյանը պատասխանել էր.
-Ես որպես ֆինանսիստ այդ գերակայությունը կամ խնդիրը չեմ պատկերացնում, թե ի՞նչ ֆինանսական ապահովվածություն է պետք։ Այսինքն, չեմ պատկերացնում՝ ի՞նչ պետք է լիներ, որ չկա։ Ոչ թե հավանական է նման բան, որ լինի. մենք փող չենք դրել։ Ուղղակի չեմ պատկերացնում՝ ինչի՞ համար պետք է փող դնեինք։
Նա նաև ավելացրել էր, թե թեև ծրագրերն առկա են, բայց «փող պահանջող ծրագրեր չկան»։
Խոսելով ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին՝ ՀՀ ԱԳ նախարարը նաև հիշեցրել է, որ թե՛ եռանախագահող երկրների արտգործնախարարների, և թե՛ ԵԱՀԿ 56 երկրների կողմից համահունչ հայտարարություններն են հնչեցվել։
-Սա դուք կարծում եք՝ օդի՞ց է իջնում, թե՞ ինչ-որ մեկը մեր գեղեցիկ աչքերի համար այսպիսի հայտարարություններ է անում կամ որոշումների գալիս։ Այնպես որ, թվերով չէ և գումարներով չէ,-եզրափակել է Է. Նալբանդյանը։

7or.am