Լրահոս

30.06.2016 12:50


Դատապարտյալի մոտից թմրամիջոց և արգելված իրեր են հայտնաբերել (լուսանկար)

Դատապարտյալի մոտից թմրամիջոց և արգելված իրեր են հայտնաբերել (լուսանկար)

Հունիսի 24-ին՝ ժամը 14:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Մ. Կ.-ին տեսակցության եկած եղբոր անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ եղած ծխախոտի գլանակների միջից հայտնաբերել և առգրավել են երեք գրամ ընդհանուր քաշով կանեփանման կանաչ զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր:

Հունիսի 28-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Մ.-ի համար քաղաքացի Տ. Կ.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերել են բջջային հեռախոսի 4 մարտկոց, 3 էկրան, 3 ականջակալ, 3 բաժանորդային քարտ, 2 հիշողության կրիչ, բջջային հեռախոսի 10 լիցքավորիչ և 16 բջջային հեռախոս:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը