Լրահոս

30.06.2016 13:10


Վաղվանից նոր ցիկլոն է թափանցելու՝ մինչև հուլիսի 8-ը

Վաղվանից նոր ցիկլոն է թափանցելու՝ մինչև հուլիսի 8-ը

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը հունիսի 30–ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսել է առաջիկա 5 օրերի և հուլիս ամսվա կլիմայական ընդհանուր փոփոխությունների մասին:

–Անդրադառնալով Արթիկի սելավին՝ ասեմ, որ վերջին 39-40 տարվա ընթացքում այն բացառիկ էր: Գրեթե 40 րոպե անձրև և կարկուտ են տեղացել: Նույնն էլ եղել է Վարդենիսի Կարճաղբյուր գյուղում: Վերջին 10-15 տարում նման բան չէր գրանցվել,-ընգծել է Սուրենյանը:

Խոսելով հուլիս ամսվա եղանակի մասին` նա հայտնել է, որ Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում սպասվում են ավելի շատ տեղումներ: Օդի ջերմաստիճանը կարող է գիշերը նվազել մինչև +8°C, ցերեկը՝ + 33°C, իսկ Սյունիքում հուլիսն անցնելու է ավելի չոր: Գիշերը կլինի +14+17°C, ցերեկը՝ +36+38°C աստիճան, իսկ Երևանում գիշերը կգրանցվի +12+14°C: Առանձին օրերին կգրանցվի +37+39°C:

–Այսօր Շիրակում անձրև է սպասվում: Վաղվանից նոր ցիկլոն կթափանցի՝ մինչև հուլիսի 8-ը: Մայրաքաղաքում առանձին հատվածներում սպասվում է անձրև,– ասել է Սուրենյանը։

Նա նաև խորհուրդ է տվել քաղաքացիներին չմնալ արևի ուղիղ ճառագայթների ազդեցության տակ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը