Լրահոս

30.06.2016 15:14


Դատարանը մերժեց Ավետիսյանների սպանության գործով քաղհայցն ընդդեմ Ռուսաստանի

Դատարանը մերժեց Ավետիսյանների սպանության գործով քաղհայցն ընդդեմ Ռուսաստանի

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների շահերի պաշտպանների քաղաքացիական հայցն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության։ Այս մասին հայտնում է «Ազատություն»–ը։

Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները, հիշեցնենք, քաղհայցով Ռուսաստանից պահանջում էին Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով բարոյական վնասի փոխհատուցում։

Անցյալ դատական նիստի ավարտին Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ իրենց վստահորդները քաղհայցը ներկայացրել են, որպեսզի Ռուսաստանը իմանա, որ պատասխանատվություն կկրի, եթե հետագայում շարունակի նման գործողությունները։

Մանրամասները՝ «Ազատություն»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը